Կայացել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 1-ին Աստանայում կայացել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստը: Նիստի ավարտից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ ՀԱՊԿ-ը մտադիր է հեշտացնել զենքի գնման գործում որոշումների կայացման գործընթացը և թափանցիկ դարձնել գնագոյացման համակարգը:
Բորդյուժան ընդգծել է, որ ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից է, ուստի ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով կողմերի միջև առաջարկությունների մշակման պայմանավորվածություն է ձեռք բերվել և հավելել, որ առաջիկայում այդ առնչությամբ հնարավոր է խորհրդակցություն հրավիրվի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի մոտ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավատարցրել է, որ դեկտեմբերի 19-ին կայանալիք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կներկայացվեն ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետությանը, այդ թվում՝ գնումների գծով որոշումների կայացման ընթացքի հեշտացմանը նպաստող առաջարկություններ:
ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում ամփոփվել են ավելի վաղ կայացված որոշումների իրականացման արդյունքները և սահմանվել են հանձնաժողովի հետագա անելիքները:
Հանձնաժողովը քննարկել և համաձայնեցրել է այն ձեռնարկությունների ու կազմակերպությունների նախագծերը, որոնց մասնագիտացումը նպատակահարմար է պահպանել ՀԱՊԿ անդամ-պետութունների ռազմատնտեսական համագործակցության շահերին համապատասխան և ՀԱՊԿ պետությունների ռազմատնտեսական համագործակցության մինչև 2015թվականը և ավելի ընկած ժամանակամիջոցում:
Հանձնաժողովականները հատուկ ուշադրություն են հատկացրել ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմարդյունաբերության ոլորտում մրցունակության ապահովման գործում ռազմական արտադրանքի ստանդարտացման դերին, ընդգծել ՀԱՊԿ շրջանակներում անդամ-պետությունների ԶՈՒ-երին մատակարարվող ապրանքների դասակարգման միջպետական համակարգի ստեղծման, ինչխես նաև ռազմական մատակարարումների մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:
Աղբյուրներ՝ http://www.regnum.ru/news/1588790.html
http://regnum.ru/news/russia/1589110.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *