Նախատեսվում է բացել Վրաստանի և ԱՄՆ զինված ուժերի համատեղ ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերին: Կողմերը ստորագրել են 2016–2019թթ. երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության մասին փաստաթուղթ: 

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերը:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերը:

Այս մասին հայտնում է վրաստանյան «Interpressnews» լրատվակայքը:

Համաձայնագրի հիմնական նպատակը Վրաստանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև պաշտպանական հնարավորությունների, կառավարման արդյունավետության  և համատեղելիության բարձրացումն է:

Հանդիպումից հետո կայացել է մամուլի-ասուլիս, որի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է նաև բացել համատեղ «ուսումնամարտական կենտրոն»:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԶՈւ շարքերում նախատեսվում է զանգվածային կրճատումներ, որի նախաձեռնողը Վրաստանի պաշտպանության նախարարն է: Մոտ ժամանակներում հնարավոր է Վրաստանի ԶՈւ հետևակային 1 բրիգադի կրճատում և հրետանային բրիգադների օպտիմալացում: Կրճատումներ են լինելու նաև Վրաստանի ՊՆ վարչությունների թվում և սպայական կազմում:

Նշենք նաև, որ ներկայում Վրաստանի ցամաքային զորքերում կա 4 հետևակային, 1 մեխանիզացված և 2 հրետանային բրիգադ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *