Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info

2016-ի նոյեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը ոչ մարտական են:

Մարտական կորուստներ

• Նոյեմբերի 29-ին «Մուրացան» զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 17-ին ականի պայթյունից գլխի շրջանում վիրավորված Նարեկ Ասատրյանը, փոխանցում են «Երկիր Մեդիա» և «Հայկական Ժամանակ» լրատվակայքերը: Լուրը հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կանոնները խախտած ծառայակցի կրակոցից մահացել է զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:

• Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն):

Վիրավոր

• Նոյեմբերի 22-ին մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը վեճ են սկսել Բալեյանի՝ դիտակետում քնելու պատճառով, հայհոյել են միմյանց, ապա նաև՝ կրակոց է արձակվել Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին: Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քօ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, որն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներում):

• Դեկտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ առաջնագծում վիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը:

Աղբյուրներ

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Բացի այդ, Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի պայմանավորվածության խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ

Հայկական զինուժի կորուստները հոկտեմբերին՝ այստեղ

One response to “Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *