Թուրքիան շարունակում է զենք կուտակել Սիրիայի սահմանին

Ադանայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորամասերից մեկից 4 միավոր Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկվել թուրք-սիրիական սահման: Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը:

Հաուբիցները տեղակայվում են Թուրքիայի հարավային Շանլըուրֆա նահանգում: Հենց նշված տարածքից է թուրքական զինուժը 2016 թ. օգոստոսի 24-ից ներխուժել Սիրիայի տարածք և շարունակում է առաջխաղացումը: Տ-155 հաուբիցները օգտագործվում են Սիրիայի տարածքում տարբեր խմբավորումների, այդ թվում՝ քրդական զորամիավորումների դիրքերին հարվածելու համար:

Թուրքիայի ԶՈւ Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հաուբիցներ

Հավելենք, որ վերջին շրջանում թուրքական զինուժը ոչ միայն մոտեցել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքին, այլև հայտարարում է առավել հեռահար նպատակների մասին: Մասնավորապես խոսքը քրդերի վարհսկողության տակ գտնվող Մանմբիջ քաղաքը գրավելու, Հալեպի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատելու մասին է: Սակայն այս հարցում Թուրքիան պարտավոր է հաշվի նստել տարածաշրջանային հիմնական դերակատարների հետ:

Մասնավորապես, երբ նոյեմբերի կեսերին Սիրիայի բանակը զարգացրեց առաջխաղացումը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, և արդեն նոյեմբերի վերջին վերահսկողություն հաստատեց արևելյան Հալեպի մեծ մասի վրա՝ Թուրքիայի նախագահը Սիրիայի ռազմական գործողություններ սկսելուց հետո առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ իրենց հիմնական խնդիրը Ասադի իշխանությունը տապալելն է:

Ինչ վերաբերում է քրդերի դեմ պայքարին, ապա Թուրքիան մշտապես հայտարարել է,ո ր իրենց նպատակներից մեկը «անվտանգության գոտի» ստեղծելն է: Սա ուղղված է նրան, որպեսզի Սիրիայի երկու տարբեր մասերում տեղակայված քրադական ուժերը չմիավորվեն: Դա իր հերթին կարող էր տանել Թուրքիայի սահմանին քրադական նոր կազմավորման ստեղծմանը:

Իրադրությունը Սիրիայի հյուսիսում 2016-ի նոյեմբերի վերջի դրությամբ.  Դեղին՝ քրդեր; Կանաչ՝ Թուրքիայի ԶՈւ, հովանավորյալ զինյալներ; Կարմիր՝ Սիրիայի բանակ; Մոխրագույն՝ «Իսլամական պետություն»

Իրադրությունը Սիրիայի հյուսիսում 2016-ի նոյեմբերի վերջի դրությամբ.  Դեղին՝ քրդեր; Կանաչ՝ Թուրքիայի ԶՈւ, հովանավորյալ զինյալներ; Կարմիր՝ Սիրիայի բանակ; Մոխրագույն՝ «Իսլամական պետություն»

Այս գործընթացների մասին առավել մանրամասն՝ հետևյալ հոդվածներում:

2 responses to “Թուրքիան շարունակում է զենք կուտակել Սիրիայի սահմանին

  1. Pingback: Թուրքիան տանկեր է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *