ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին վերջինիս նախաձեռնությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման միջոցառումներին Իրանի մասնակցության հեռանկարներին և ՀԱՊԿ ներկայիս գործունեությանը վերաբերող հարցեր:
Այդ մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարության մամլո ծառայությունից և հավելել, որ Իրանի իրավապահ կառույցները արդեն իսկ մասնակցում են ՀԱՊԿ տարածաշրջանային միջազգային հակաահաբեկչական «Կանալ» միջոցառումներին
Աղբյուր՝ http://ca-news.org/news:1046542/