Այսօր` դեկտեմբերին 5-ին, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և բանակի ռազմաօդային ու ցամաքային ուժերը համատեղ որոնողափրկարարական զորավարժություն են անցկացրել Իրանի հարավային Շիրազ քաղաքում: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Զորավարժությանը ներգրավվել է մեկ ուղղաթիռ և շտապօգնության 15 մեքենա:
Զորավարժության ընթացքում խաղարկվել են վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործողություններ:
Իսկ դեկտեմբերի 4-ին Իրանի ՌԾՈւ առաջին տարածաշրջանում (Բանդարաբասում), ցամաքային և ջրային տարածքներում, զորավարժություն են անցկացրել բանակի ռազմածովային ուժերը:
Pingback: Իրանը զորավարժություն կանցկացնի երկրի հարավում | Ռազմ.info