Փոթիի նավահանգստի 1200 աշխատակիցներ նոյեմբերի 1-ի առավոտվանից անժամկետ գործադուլ են հայտարարել և աշխատավարձի բարձրացման պահանջ ներկայացրել, հաղորդում է NewsGeorgia.ru կայքը հղում անելով վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի վրա:
Գործադուլի հետևանքով Վրաստանի գլխավոր ծովային դարպասը կաթվածահար է եղել: Բեռնավորման ու բեռնաթափման աշխատանքները ամբողջովին դադարեցված են:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում նավահանգստի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Քրոուլին իր տարակուսանք է հայտնել: Նա հայտնել է, որ ըստ օրենքի աշխատավարձը բարձրանում են ամեն տարվա հունվարին և այս տարի աշխատավարձը բարձրանալու է 20 տոկոսով:
Փոթիի աշխատակիցները հոկտեմբերին արդեն 2 նախազգուշական գործադուլ էին արել:
2011 թ. ապրիլից Փոթիի նավահանիստը պատկանում է APM Terminals ընկերությանը, որն իր հերթին դանիական «Մաերսկ» ընկերության մի մասն է կազմում: