Պայթյուն Թուրքիայի Իսկանդերուն նավահանգստային քաղաքում, կան վիրավորներ

Նոյեմբերի 1-ին Թուրքիայի Իսկանդերուն նավահանգստային քաղաքում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով 4 մարդ վիրավորվել է:

Ըստ թուրքական աղբյուրների, ավտոմեքենան պայթել է զորամասի մուտքից 150 մետր հեռավորության վրա և զինվորական ավտոմեքենայի անցնելուց րոպեներ առաջ: Վիրավորներից երեքը եղել են մոտակայքում քաղաքացիական ավտոմեքենաjի մեջ:

Թուրքիայի Հաթայ նահանգի ոստիկանապետը Ռոյթերսի թղթակցին հայտնել է, որ «Պայթյուն է եղել և մենք կարող ենք հաստատել, որ չորս հոգի թեթև վիրավորվել են: Պայթյունի պատճառը դեռ հետաքննվում է»:

Պայթյունի համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել, բայց այսպիսի հարձակումներ անցյալում իրականացրել է Քրդական բանվորական կուսակցությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *