Իրանը կարող է տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի` մասնավորապես «Մոհաջեր-4-ի», «Համասեի», «Յասիրի», «Ֆոթրոսի» վրա ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ տեղադրել: Այս մասին տեղեկացնում է իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալությունը:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրերը.
«Մոհաջեր-4» ԱԹՍ-ն կարող է կրել հրթիռներ, սարքի թռիչքի տևողությունը 5-7 ժամ է, առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ, թռիչքի առաստաղը` 4500 մ, զանգվածը՝ 175 կգ:
«Համասեհ» ԱԹՍ-ն առաջին անգամ ներկայցվել է 2013թ.: ԱԹՍ-ի թռիչքի առաստաղը 8500 մ է, օգտակար բեռնատարողությունը՝ մինչև 60 կգ: Անօդաչուի արդիականացված տարբերակը կարող է կրել հրթիռներ:
«Յասիր» անօդաչուն առաջին անգամ ներկայացվել է 2013թ.: ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը 7-8 ժամ է, առավելագույն արագությունը` 200 կմ/ժ, թռիչքի առաստաղը`3500-4500 մ:
«Ֆոթրոս» անօդաչուն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին, թռիչքի տևողությունը մինչև 30 ժամ է, թռիչքի առաստաղը` 7620մ: