Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան քաղաքում վթարի է ենթարկվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերին պատկանող գերթեթև ուղղաթիռ: Օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Վթարի առաջացման պատճառները չեն հայտարարվել:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, ևս մեկ գերթեթև ուղղաթիռ էր վթարվել Սիստան և Բելուջիստանի Իրանշահր քաղաքում:
Նշենք, որ գերթեթև ուղղաթիռները հիմնականում օգտագործվում են հետախուզական նպատակներով:
Հիշեցնենք, որ օրերս Կասպից ծովում ԻՀՊԿ-ին պատկանող Մի-17 բեռնատար ուղղաթիռ էր վթարվել: Ուղղաթիռում եղած 5 հոգին էլ զոհվել էին:
Pingback: Իրանի հարավում վթարվել է այդ երկրի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք | Ռազմ.info