Երեկ Վրաստանի միացյալ շտաբի ղեկավար, 32-ամյա Գեորգի Կալանդաձեն, ով այդ պաշտոնին նշանակվել էր հոկտեմբերի 8-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից, հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ» ռուսական կայքը` հղում անելով վրացական «9-րդ ալիք» հեռուստակայանի վրա:
Կալանդաձեն որպես հրաժարականի պատճառը նշել է արտասահմանում որակավորումը բարձրացնելու իր ցանկությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք Վրաստանի պաշտպանության նոր նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ նախագահի աշխակազմի հետ խորհրդակցություներ են վարվում, միացյալ շտաբի նոր ղեկավարի թեկնածության շուրջ։