Նոյեմբերի 26-ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ հնարավոր է` ժամանակի ընթացքում Սիրիայի և Եմենի ափերին Իրանին ռազմածովային բազա անհրաժեշտ լինի: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Ըստ Բաղերիի` Իրանի ռազմական մարտավարության հիմնական նպատակներից մեկն այն է, որ կանխարգելվի հակառակորդի ներթափանցումը Իրանի տարածք և թույլ չտրվի, որ նրա նավերը մոտենան իրանական ափերին: Այս առումով արտասահմանյան ռազմաբազաների առկայությունը հնարավոր հակառակորդին զսպող ազդու գործոն կարող է լինել:
Բաղերին հայտարարել է նաև, որ Իրանը պետք է նավատորմ ունենա նաև Հնդկական օվկիանոսում:
Նշենք, որ 2008թ. իրանական ռազմանավերը հերթապահութուն են անում Արաբական ծովում, Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում՝ ապահովելու նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը:
2016թ. հոկտեմբերին այս տարածքներում հերթապահության է ուղարկվել Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավատորմիղը, որը օրեր առաջ Աֆրիկայի հարավով մուտք գործեց Ատլանտյան օվկիանոսի ջրեր:
Նշենք նաև, որ Իրանի ՌԾՈւ զարգացման ծրագրի շրջանակներում՝ երկրի հարավ-արևելքում՝ Մեքրանի ափերին ստեղծվելու է 3 ռազմածովային գոտի և 2 բազա:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info