Օրերս ՌԴ ՊՆ՝ Նավիգացիոն և օվկիանոսագրության վարչության պետ Ալեքսանդր Շեմետովը հայտարարել է, որ Կասպից ծովում մինչ օրս կարգավորված չեն սահմանային հարցերը, իսկ առափնյա պետություններից յուրաքանչյուրի նավատորմն օգտագործում է սեփական, հաճախ բավական հին տվյալները, չի իրականացվում տվյալների փոխանակում նավիգացիոն դրության փոփոխությունների վերաբերյալ:
Շեմետովի խոսքով՝ Կասպից ծովի առափնյա երկրները կարող են ապահովել իրենց նավարկությունների անվտանգությունը միայն ջրային տարածքի ուսումնասիրման գործում համագործակցության և նավիգացիոն տվյալների օպերատիվ փոխանակման դեպքում: ՌԴ-ն պատրաստ է ստանձնել այդ գործում կոորդինոտորի դերը:
«Մեր խնդիրն է ապահովել բոլորիս անհրաժեշտ ջրային տարածքի խորը ուսումնասիրումը»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Շեմետովը նշել է, որ ներկայումս կոնկրետ առաջարկներ են մշակվում Կասպից ծովում ՌԴ ԱԳՆ հետ համատեղ միասնական նավիգացիոն տարածքի ստեղծման, քարտեզագրության տարածքների սահմանազատման, նավիգացիոն սպառնալիքների վերաբերյալ տվյալների փոխանակման գործընթացի և այդ տեղեկությունները նավավարներին ճիշտ ժամանակին հասցնելու ուղղությամբ:
Հաղորդվում է, որ ջրագրական ծառայությունների պետերի գիտաժողովը կկայանա մինչ Կասպից ծովում նավագնացությունների հաջորդ շրջանի սկիզբը:
Նշենք, որ Կասպից ծովում սահմանային հարցերի չկարգավորվածության պատճառով ժամանակ առ ժամաանկ խնդիրներ են ծագում Ադրբեջանի և Թուրքմենստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Իրանի միջև: Մասնավորապես հուլիսի 24-ին Կասպից ծովի վիճելի նավթագազային Սերդար (ադրբ. Քյափազ) հանքավայրի տարածքում ադրբեջանցի սահմանապահները թուրքմենական ձկնորսական նավ էին ձերբակալել։ Դրանից մոտ մեկ ամիս առաջ նույն տարածքում ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել թուրքմեն գիտնականներին սեյսմիկ հետազոտություններ կատարել։
Հավելենք, որ որ ադրբեջանա-թուրքմենական սահմանային վեճը Կասպից ծովի երեք խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջ է Սերդար (ադրբ. Քյափազ), Օսման (ադրբ. Ազերի) և Օմար (ադրբ. Չիրաղ), որոնցից վերջին երկուսն Ադրբեջանը շահագործում է դեռ 1994 թվականից։
ԻՆչ վերաբերում է Կասպից ծովի շուրջ Իրան-Ադրբեջան տարաձայնություններին, ապա նախկինում սահմանային միջադեպեր են գրանցվել նաև Իրանի և Ադրբեջնաի միջև, որից հետո կողմերը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել սահմանի խախտման մասին: Իսկ օգոստոսին Իրանը հայտնել էր Ադրբեջանի կողմից սեփական նավթահորերից արտաթորվող նավթով Կասպից ծովի ափերը աղտոտելու պատճառով Ադրբեջանի դեմ բողոքի հայց ներկայացնելու մտադրության մասին:
Աղբյուրներ՝ http://ria.ru/defense_safety/20121101/908504695.html
http://razm.info/7194#more-7194
http://armenian.irib.ir/news/iran/item/17791-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D8%A7%D8%B2-%D8%AC%D9%85%D9%87%D9%88%D8%B1%DB%8C-%D8%A2%D8%B0%D8%B1%D8%A8%D8%A7%DB%8C%D8%AC%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%D8%B9%D9%84%D8%AA-%D8%A2%D9%84%D9%88%D8%AF%DA%AF%DB%8C-%D9%86%D9%81%D8%AA%DB%8C-%D8%AF%D8%B1%DB%8C%D8%A7%DB%8C-%D8%AE%D8%B2%D8%B1-%D8%B4%DA%A9%D8%A7%DB%8C%D8%AA-%D9%85%DB%8C-%DA%A9%D9%86%D8%AF
-
Լրահոս
- ԱՄՆ-ն դարձյալ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում
- Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել
- Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները