Հայաստանի պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրետանային զորամասերից մեկը դիվիզիոնների կազմով անցկացրել է զորավարժություն, որով ամփոփել է հրետանու ճամբարային հավաքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջը:

ՀՀ ՊՆ 1-ին կորպուսի հրետանային զորավարժությանը ներգրավված «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերի ստորաբաժանումը
Զորավարժությունն անցկացվել է զորամասի մարտական կիրառման շրջաններում: Հրապարակման մեջ նշվում է, որ հրետանային հաշվարկներն առաջադրանքը կատարել են պատշաճ, իսկ տրված ներածականների շրջանակում անձնակազմը գործել է հմտորեն: Զորավարժության ընթացքում հակառակորդի նշանակետերը խոցվել են ժամանակին:
Հիշեցնենք, որ նույն հավաքներին մասնակցող ստորաբաժանումները հրետանային զորավարժություն են անցկացրել նաև նոյեմբերի կեսերին: Այդ զորավարժությունը նույնպես անցկացվել է հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքի ընթացքում: