Աստանայում կկայանա ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին Աստանայում կկայանա ՀԱՊԿ անդամ-պետությունների Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում կքննարկվեն ռազմական արտադրանքի ստանդարտացմանը, ՀԱՊԿ անդամ-երկրների ԶՈՒ մատակարարման համար անհրաժեշտ իրերի դասակարգման միջպետական համակարգի ստեղծմանը, ռազմական արտադրանքի մատակարարման մեխանիզմների կատարելագործմանը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ինտեգրմանն առնչվող հարցեր:

Երեկ՝ նիստի նախօրեին նախապատրաստական աշխատանք է տարվել, այդ թվում անցկացվել է նաև հանձնաժողովին կից «Գործարար խորհրդի» խորհրդակցություն: Գործարար խորհուրդը, որի նպատակը ռազմատնտեսական համագործակցության ոլորտում առավել կարևոր խնդիրների լուծման համար առաջարկությունների ներկայացումն ու վերլուծությունների իրականացումն է, ստեղծվել է 4 տարի առաջ:
Այն նախորոշում է ռազամաարդյունաբերական ինտեգրացիայի ոլորտում ՀԱՊԿ ռազմակավարական նպատակները, մշակում դրանց իրականացման ուղիները, զբաղվում Ռազմատնտեսական համագործակցության հարցերով Հանձնաժողովի նորմատիվ իրակավական կարգավորման հարցերով:
Գործարար խորհուրդի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ձեռնարկատերերը:
Ռազմատնտեսական համագործակցության հարցերով Հանձնաժողովը ստեղծվել է 2005 թվականին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ:
Հանձնաժողովի գործունեության գերակա ուղղություններից է ռազմատնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրման գործում համագործակցության ապահովումը, ՀԱՊԿ շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտադրման նպատակով միջպետական գիտաարտադրական միությունների ստեղծման նպատակով առաջարկությունների ներկայացումը:
Աղբյուր՝ http://armstrade.org/includes/periodics/news/2012/1031/115015461/detail.shtml

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *