Ռոյթերս գործակալությունը հայտնում է որ նոյեմբերի 5-16 Ճապոնիան և ԱՄՆ պատրաստվում են անցկացնել համատեղ զորավարժություն: Ըստ Ճապոնիայի ինքնապաշտպանության զորքերի հայտարարության, զորավարժությանը մասնակցելու են 37,400 ճապոնացի և 10,000 ԱՄՆ զինծառայող:
Զորավարժությունը կարող է էլ ավելի բարդացնել արդեն իսկ լարված ճապոնա-չինական հարաբերություները:
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Յանգ Յուջուն ասել է, որ Չինաստանը ուշադրությամբ հետևում է Ճապոնիայի քայլերին և մեղադրել է նրանց տարածաշրջանում լարվածության ստեղծելու մեջ:
Վերջին շաբաթներին Չինաստանը և Ճապոնիան պարեկային նավեր են ուղարկել Արևելյան Չինական ծովի վիճարկվող անբնակելի կղզիների շրջան: