Բաքվում բարձրաստիճան զինվորական է վրաերթի ենթարկվել

Բաքվի Շարիֆզադե փողոցում «Տոֆաշ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի շտաբի պետի տեղակալ՝ փոխգնդապետ Իսլամ Աբդուլաևին: Վերջինս տեղափոխվել է նախ Կլինիկական կենտրոն, այնուհետև հոսպիտալ: Աբդուլաևի վիճակը ծանր է:
Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Յասամալի ոստիկանական վարչությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *