Ըստ Associated Press-ի հաշվարկի, ԱՄՆ զինված ուժերը 2001թ. առ այսօր Աֆղանստանում ունեցել են 2015 զոհ: AP-ի հաշվարկը 1 հատով ավելի է պաշտոնականից, որը վերջին անգամ թարմացվել է հոկտեմբերի 26-ին:
Պաշտոնական տվյալներով, առնվազն 1680 զինվոր է մահացել ռազմական գործողություների ընթացքում: Առնվազն 118 զինվորական զոհվել է Աֆղանստանից դուրս, «Անկործանելի Ազատություն» (Enduring Freedom) գործողության ընթացքում, որից 11-ը՝ թշնամական գործողություների հետևանքով:
Պաշտոնական տվյալներում նշված են նաև 3 քաղաքացիական հատուկ ծառայողների մահվան դեպքեր: Աֆղանստանում ռազմական գործողություների սկզբից ի վեր վիրավորվել է 17,834 զինծառայող: