Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016

ՀՀ ԶՈւ-ն կորցրել է 2 զինծառայող • Զորավարժություններ՝ հրետանու ներգրավմամբ • Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար, Վարդան Ավետիսյանը՝ ՀՀ ՊՆ խորհրդական • Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական կրթության համակարգը • Հայկական բանակը նոր կոշիկներ կունենա • Ս. Հասրաթյանը հերքել է ՀՀ ԶՈւ ԱԹՍ-ի խոցման Ադրբեջանի հաղորդագրությունը • ՀՀ ԱԺ-ում քննարկվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագիծը • Կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում • Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել է ձմեռային զորակոչի մասին • Գործում է Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ ԱԺ հիմնադրամ • Իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ Հայաստանի ու Իրանի ռազմական ոլորտում համագործակցության մասին • ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը նշել է 23-րդ տարեդարձը • «էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ սկսել են ձմեռային թռիչքները

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները • Բանակցություններ Հայաստանի և Հունաստանի ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ •<br /> ՀՀ ՊՆ 1֊ին զորամիավորումում անցկացվել է հրետանիի ներգրավմամբ մարտավարական զորավարժություն 

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները • Բանակցություններ Հայաստանի և Հունաստանի ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ • ՀՀ ՊՆ 1֊ին զորամիավորումում անցկացվել է հրետանիի ներգրավմամբ մարտավարական զորավարժություն

• Նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայողներից մեկը խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ․ մահացել է նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանը։

• Նոյեմբերի 17-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում, բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է  նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանը:

• ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը հրետանավորների ճամբարային հավաքի շրջանակում անցկացրել է գումարտակի կազմով և հրետանու ներգրավմամբ մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:

ՀՀ ՊՆ 1֊ին զորամիավորումում անցկացվել է հրետանիի ներգրավմամբ մարտավարական զորավարժություն

ՀՀ ՊՆ 1֊ին զորամիավորումում անցկացվել է հրետանիի ներգրավմամբ մարտավարական զորավարժություն

• Նոյեմբերի 15-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմական կրթության համակարգի ձեռքբերումներն ու բացերը: Նույն հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ հայկական բանակի համար նոր կոշիկներ են արտադրվելու, որոնք նաև բրենդ են լինելու։

• Նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծային փաթեթը, ինչի հետո սկսվել է նախագծի քննարկումը՝ առաջին ընթերցմամբ:

• Նոյեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունն ընդունել է «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր – 2017թ. հունվար ամիսներին ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար, ինչպես նաև Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

• Նոյեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար՝ փոխարինելով Վարդան Ավետիսյանին, ով նոյեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական։

• Հայաստանի ու Իրանի ռազմական ոլորտում համագործակցության մասին Ռազմինֆոն զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։ Հայաստանն ու Իրանը, ըստ իրանագետի, ունեն միևնույն մարտահրավերը, քանի որ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են երկու երկրների դեմ։

• Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները,  ստորագրվել է Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը։

Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրումը

Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրումը

• Նոյեմբերի 15-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հերքել է Թարթառի շրջանում հայկական զինուժի ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ նոյեմբերի 14-ի հաղորդագրությունը։

• Նոյեմբերին ՀՀ Ազգային ժողում ստեղծվել է հիմնադրամ, որի նպատակն է հայ-ադրբեջանական սահմանին զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին նյութական, սոցիալական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ Ռազմինֆոն հիմնադրամի մասին զրուցել է հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի անդամ, միջազգայնագետ Էդգար Էլբակյանի հետ։

• Նոյեմբերի 15-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարեդարձի հանդիսավոր արարողությունը

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարեդարձի հանդիսավոր արարողությունը

• Նոյեմբերի 17-ին Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան են այցելել Անվտանգային նոր մարտահրավերների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը:

• Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների օդաչուները վերսկսել են թռիչքների իրականացնումը տեխնիկայի ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքներն ավարտելուց հետո։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *