Մեկնարկել է Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսը

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Իրանի հարավային Քիշ կղզում մեկնարկել է երկրի ռազմաօդային ուժերի 8-րդ միջազգային ավիացուցահանդեսը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 19-ը: Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

ՌԴ ՌՕՈւ «Ռուսկիյե վիտյազի» ավիացիոն խումբը ցուցադրում է բարձրագույն պիլոտաժի հնարքներ Իրանում

ՌԴ ՌՕՈւ «Ռուսկիյե վիտյազի» ավիացիոն խումբը ցուցադրում է բարձրագույն պիլոտաժի հնարքներ Իրանում

Ավիացուցահանդեսի ժամանակ Ռուսաստանի ՍՈւ-27 կործանիչներով (6 միավոր) բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրել ՌԴ ՌՕՈւ «Ռուսկիյե վիտյազի» և «Ստրիժի» բարձրագույն պիլոտաժի ավիացիոն խմբերը, ինչպես նաև 6 միավոր Aero L-39 Albatros ինքնաթիռներից բաղկացած լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» պիլոտաժի խումբը:

Ըստ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության ` ավիացուցահանդեսին ցուցադրական թչիքներ է կատարելու նաև ուկրաինական  VV-2 ուղղաթիռը:

Իրանի ՌՕՈւ-ն Քիշ կղզում ավիացուցահանդես անցկացնում է 2002 թվականից:  Այս տարի առաջին անգամ  ավիացուցահանդեսին կմասնակցեն նաև արտասահմանյան ընկերություններ (մասնավորապես Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Սինգապուրից, Մալազիայից, Լեհաստանից և Ուկրաինայից), ինչը պայմանավորված է 2015թ. հուլիսին Իրանի և «5+1» երկրների միջև ձեռք բերված  համաձայնության կատարմամբ և Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների բարելավմամբ:

Նշենք, որ Ռուսաստանից ավիացուցահանդեսին մասնակցում են «Ռուսաստանի ուղղաթիռներ», «Ավիաշինական միավորված կազմակերպություն», «Շարժիչաշինական միավորված կազմակերպություն», «Ալմազ-Անթեյ» և այլ ընկերութուններ:

Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության` «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ավիացուցահանդեսին  ներկայացնելու է ՄԻ-171Ա2,«Անսանտ» և Կա-226Տ ուղղաթիռների մոդելներ:

Իրանի ՌՕՈւ նախորդ՝ 7-րդ, միջազգային ավիացուցահանդեսը անցկացվել է 2014թ. նոյեմբերին:

Լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» ավիացիոն խումբը ցուցադրում է բարձրագույն պիլոտաժի հնարքներ Իրանում

Լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» ավիացիոն խումբը ցուցադրում է բարձրագույն պիլոտաժի հնարքներ Իրանում

93

922

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *