Օրվա ամփոփում. նախարարը զգուշացնում է. «Չփորձեն զինվորների վրա ճնշում գործադրել»

Այսօր կառավարության նիստից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է լրագրողներին և ասել.

  • «ՀՀ բանակի հրամանատարությունը շատ լավ է տիրապետում, թե ինչ է կատարվում ՀՀ բանակում և ինչպես պետք է պայքարել դրա դեմ»:
  • Նախարարը որակում է տվել նաև Ադրբեջանի դիպուկահարների գործողություններին. «Ադրբեջանական կողմի գործողությունները որակում եմ շատ վատ, որովհետև գոյություն ունի զինադադարի վերաբերյալ պայմանավորվածություն: Մենք մշտապես մեր պատրաստակամությունն ենք հայտնում չխախտել սահմանը, դիպուկահարներին ետ քաշել, բայց Ադրբեջանի ղեկավարությունը, ռազմական գերատեսչության ղեկավարությունը հրաժարվում են դրանից»։
  • Իսկ ինչ վերաբերում է զինդատախազի աշխատանքին՝ նախարարը նշել է. «Այսօր զինվորական դատախազը նորմալ աշխատում է, և նա ամենաշահագրգռվածն է, որ լիարժեք տեղեկություններ իմանանք» ։
  • Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև Լուսակերտի զորամասում՝ քաղաքացիների և զինծառայողների միջև գրանցված միջադեպին՝ ասելով, որ քաղաքացիները պետք է գոյություն ունեցող օրնեսդրության ու կարգի պահանջների համաձայն տեսակցեն իրենց հարազատներին և չփորձեն զինվորների վրա ճնշումներ գործադրել։

Իսկ այդ ընթացքում մամուլը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ հայկական կողմն անցել է պատժիչ գործողությունների, որի արդյունքում ադրբեջանիցներն արդեն մեկ զոհ ունեն։

Ադրբեջանի դուպուկահարների գործողություններին անդրադառնալով՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն էլ  նշել է, որ Ադրբեջանին զսպելու միակ միջոցը համարժեք պատասխաններն են։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ զորակոչից խուսափած և հետախուզման մեջ հայտնած ՀՀ քաղաքացիները զինկոմիսարիատներ ներկայանալու դեպքում կխուսափեն պատժի կրումից։

Նոյեմբերի 23-26-ն էլ ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը ՀՀ-ում է և մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման նախագծի քննարկմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *