Ավարտվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ զորավարժությունը

Նախորդ շաբաթ Միջերկրականում ավարտվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների՝ հոկտեմբերի 17-26-ը Կորսիկայի ափերի մոտ ընթացող ռազմածովային զորավարժությունը, որում շուրջ 5 հազար զինծառայող, 11 ռազմական նավ, այդ թվում՝ ֆրանսիական նավատորմի «Շառլ դը Գոլ» ավիակիրն է ներգրավված եղել:
«Կորսիկական առյուծ» անունը կրող զորավարժության սցենարի համաձայն՝ զինծառայողները պետք է համատեղ միջամտեին պայմանական պետության ներքաղաքական կոնֆլիկտին, ինչպես նաև պաշտպանեին բարդ իրավիճակում հայտնված պետությունը ծովահենների վտանգից:
Զորավարժության գլխավոր նպատակներից է երկու պետությունների զինծառայողների պատրաստվածության մակարդակի բարձրացումը՝ հաշվի առնելով արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման հեռանկարը:
Աղբյուր՝ http://armstass.su/?page=article&aid=111934&cid=25

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *