Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության հիմնական փուլը (ֆոտո)

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն անցկացրել են նոյեմբերի 12-ից մեկնարկած զորավարժության հիմնական՝ մարտական կրակով ուղեկցված փուլը՝ հավանական մարտական գործողությունների սցենարով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժության այս փուլին ներգրավվել են Ադրբեջանի բանակի բոլոր զորատեսակները: Վարժանքներն անցկացվում են տարբեր զորավարժարաններում, տեղանքներում:

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Ադրբեջանի ԶՈւ Մի-8/17 ուղղաթիռները՝ իսրայելական արտադրության Lahat հակատանկային հրթիռ կրակելիս

Ադրբեջանի ԶՈւ Մի-8/17 ուղղաթիռները՝ իսրայելական արտադրության Lahat հակատանկային հրթիռ կրակելիս

Ադրբեջանի բանակի Մի-24/35 հարվածային ուղղաթիռները՝ վարժանքների ընթացքում

Ադրբեջանի բանակի Մի-24/35 հարվածային ուղղաթիռները՝ վարժանքների ընթացքում

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարովԱդրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարովԱդրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

4 responses to “Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության հիմնական փուլը (ֆոտո)

  1. Pingback: Ադրբեջանում ամփոփել են լայնածավալ զորավարժության արդյուքնները | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել KoryunՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *