Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են առգրաված բեռը վերադարձնելու համար

Կոմերսանտ գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություներ են վարում Սիրիական Ավիաուղիների ինքնաթիռից առգրավված ռադիոլոկացիոն սարքավորումները Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ։

Ըստ թերթի` «բեռի վերադարձման շանսերը մեծ չեն»: Թերթի պնդմամբ` բանակցությունների մասին իրենք տեղեկացել են դիվանագիտական շրջանակների իրենց աղբյուրից։ Աղբյուրը Կոմերսանտին հայտնել է նաև, որ բեռի վերադարձն արդյունաբերող գործակալության համար առաջնային է:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները Մոսկվա-Դամասկոս չվերթով թռչող քաղաքացիական Airbus A-320 ինքնաթիռին ստիպել են վայրեջք կատարել Անկարայում, ստուգումներից հետո առգրավել բեռը և նոր միայն ազատ արձակել: [http://razm.info/8733]

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *