ՌԴ Չելյաբինսկի մարզից 67 կմ հեռու՝ Էտկուլի շրջանում, այսօր ժամը 13:25-ի սահմաններում ուսումնական պլանային թռիչքի ժամանակ Սու-24 ռմբակոծիչ է վթարվել: Ռմբակոծիչում զինմթերք չի եղել: Զոհեր և ավերածություններ չկան: Ռմբակոծիչի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով մարզային ուժային կառույցներին:
ՌԴ ՊՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը:
Դեպքի վայր որոնողափրկարարական ուժեր և ՌԴ ՊՆ հանձնաժողով է մեկնել:
Սու-24-երի վերջին վթարը գրանցվել է 2012 թվականի փետրվարին Չելյաբինսկից 95 կմ հեռու՝ ՌԴ Կուրգանի մարզում:
Այդ ժամանակ հաղորդվել էր, որ ռմբոկոծիչի վթարի պատճառը շարժիչներից մեկի չաշխատելն էր: Սակայն հոկտեմբերին պարզվեց, որ ռմբակոծիչի պայթյունի ու վթարի գործով երկու ավագ սպա է որպես մեղադրյալ ներգրավվել: Նրանց մեղադրում են թռիչքի կաննոները խախտելու համար:
Միջադեպից հետո ՌԴ ՌՕՈՒ ժամանակավորապես դադարեցրել էին Սու-24-երի թռիչքները և վերսկսել դրանք մեկ ամիս անց:
Հավելենք, որ Սու-24 ամենավթարավտանգ խորհրդային ինքնաթիռն էր:
Աղբյուր՝ http://lenta.ru/news/2012/10/30/su24/
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել