Նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
[Լրացում] Նույն օրը՝ ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ ՊԲ կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, կրակոցից մահացել է նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանը։
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 3-րդ մասով: Տարվում է քննություն։
[Լրացում] Նույն օրը Բակո Սահակյանի հրամանագրով Վարդան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info