Դաղստանում վնասազերծված զինյալները «Խասավյուրտյան» խմբավորման անդամներ էին

Հոկտեմբերի 28-ի առավոտյան ՌԴ ուժայինները Դաղստանի Խասավյուրտի շրջանի տներից մեկում արգելափակել են երկու զինյալների: Վերջիններիս և իրավապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զինյալները վնասազերծվել են: Ուժայինների և խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան:
Ըստ ՌԴ Հակաահաբեկչական կոմիտեի՝ սպանվածները, ովքեր այսպես կոչված «Խասավյուրտյան» խմբավորման անդամներ են, ահաբեկչական բնույթի բազմաթիվ հանցագործությունների մասնակից են: Նրանց ինքնությունն արդեն պարզված է. սպանվածներից մեկը 21-ամյա Միքաիլ Ակավովն է, իսկ մյուսը` 20-ամյա Ալի Հաջիևը:
Ակավովը մասնակցել է 2011 թվականի մայիսի 9-ին Բաբայուրտից (Դաղստան) քիչ հեռու գտնվող պարեկային կետի վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով 5 ոստիկան էր վիրավորվել, իսկ 2012 թվականի օգոստոսին սպանել է ոստիկանության կապիտան Ռասուլ Կաչմազովին:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ, Ստեչկինի ատրճանակ, մի քանի նռնակ, փամփուշտներ, զինմթերք:
ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ խմբավորման անդամներից մեկին հաջողվել է փախչել: Միջոցառումներ են իրականացվում նրան հայտաբերելու ուղղությամբ:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121028/907373608.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *