Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ, ով հոկտեմբերի 28-ից գտնվում է Հայաստանում: Արարողակարգային նիստից հետո պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը մասնակցել են համատեղ բրիֆինգի:
Կողմերը կարևորել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության դինամիկ զարգացումը՝ ընդգծելով հատկապես երկկողմ համագործակցության շրջանակներում կայացած բարձրաստիճան փոխայցելություններն և խորհրդատվությունները:
«Ինչ վերաբերում է տվյալ այցին, ապա սա վկայում է այն մասին, որ ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները դրվում են բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացման միտում ունեն: Համատեղ աշխատանքերը կշարունակվեն նաև 2013-ին»,- ասել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ու հավելել, որ ռազմական ոլորտում համագործակցությունը պայմանականորեն բաժանվում է երկու ուղղությունների, առաջինը խաղաղապահ կարողությունների զարգացումն է, որը բացի խաղաղապահ գործողություններից, ենթադրում է նաև համագործակցության խորացում ռազմաբժշկական ոլորտում, ինչպես նաև հումանիտար ականազերծման խնդիրների իրականացում: Երկրորդ ուղղությունը պաշտպանական բարեփոխումներն են՝ հատկապես ռազմկրթական ոլորտում վերապատրաստման խնդիրների իրականացման, կրտսեր սպայական կազմի պատրաստության, արհեստավարժ սերժանտական համակարգի ձևավորման և մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ:
Ռեյ Մաբուսը նշել է, որ ԱՄՆ Ծովահետևակային կորպուսը 2012 թվականին Սևծովյան ռոտացիոն շրջանում ՀՀ զինված ուժերին ևս ներգրավել է վարժանքներում:
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել