Նոյեմբերի 9-ին, ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական կցորդը:
Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները: