Իրանի զինված ուժերը համալրվել են վերանորոգված ուղղաթիռներով

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիան համալրվել է վերանորոգված Bell 214 և Bell 206 ուղղաթիռներով: Ուղղաթիռների ցուցադրման պաշտոնական արարողությունը եղել է այսօր՝ նոյեմբերի 9-ին, Իրանի հյուսիսարևմտյան Քերմանշահ նահանգում: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ ուղղաթիռների վերանորոգումը կատարվել է 3 ամսում:

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի վերանորոգված «Bell-206» ուղղաթիռը

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի վերանորոգված «Bell-206» ուղղաթիռը

Նշենք, որ Իրանի ԶՈւ-ն համալրված է 14 Bell 206  ուղղաթիռներով:

Bell 206 ուղղաթիռի առաջին նախատիպերը փորձարկումներ են անցել 1966-ին։ 1968-ից մեկնարկել է սերիական արտադրությունը։ Անձնակազմը 1-2 հոգի է, ուղևորների քանակը՝ մինչև 4, երկարությունը՝ 11.82 մ, բարձրությունը՝ 2.89 մ, թռիչքային զանգվածը՝ 1 451 ” 1519 կգ, առավելագույն արագությունը՝ 213 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *