Մինչև 2017թ. գարուն Իրանի ՌԾՈւ ընթացիկ տարվա վարժանքների թիվը կհասնի 25-ի

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է , որ  մինչև տարեվերջ (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21) Իրանի ռազմածովային ուժերը անցկացնելու են շուրջ 25 զորավարժություն, որոնց մի մասն արդեն անցկացվել է ընթացիկ տարում (2016թ. մարտի 21-ից):

Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություն Հորմուզի նեղուցում (արխիվ)

Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություն Հորմուզի նեղուցում (արխիվ)

Նշենք, որ բացի այդ  2017թ. Իրանն անցկացնելու է խոշորամաստաբ «Վելայեթ-95» զորավարժությունը: Իսկ դրա նախորդ` «Վելայեթ-94» զորավարժությունը անցկացվել է տարեսկզբին:

Վարժանքներն անցկացվել են  Իրանի հարավ-արևելքում գտնվող Մեքրանի ափերում և Հնդկական օվկիանոսում: Զորավարժության ընթացքում երկրի ափերը պաշտպանելու մեխանիզմները փորձարկելու նպատակով, ըստ նախապես մշակված սցենարի` Իրանի ՌԾՈւ-ն հրետանու կրակով, «Շահաբ», «Ռաադ» և «Աշուրա» դասի ռազմանավերով,  բանակի հետախուզադիվերսիոն ուժերով կասեցրել է հակառակորդի ռազմանավերի առաջխաղացումը:

Զորավարժությանը  ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Այն ընդգրկել է ավելի քան 3 մլն քառակուսի կմ տարածք` Օմանի և Պարսից ծոցերի տարածքում` ներառյալ Հորմուզի նեղուցը:

Նշենք նաև, որ ընթացիկ տարում Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություններ է անցկացրել նաև Օմանի, Իտալիայի, Պակիստանի, Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *