ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում հավանություն են ստացել օրենքների նախագծեր

Նոյեմբերի 8-ի ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության են արժանացել ՀՀ ԶՈւ ներքին ծառայության, ինչպես նաև կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի 2016-ի նոյեմբերի 8-ի հերթական նիստը

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի 2016-ի նոյեմբերի 8-ի հերթական նիստը

Օրինագծերը կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման ու օգտագործման կարգը:

«ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *