Իրանն արդիականացնում է «Շահիդ Մոհամմադ Նազարի» ուղղաթիռակիր ռազմանավերը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կհամալրվեն «Շահիդ Մոհամմադ Նազարի» ռազմանավի արդիականացված տարբերակներով: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար, գեներալ Ալի Ֆադավին: Նոյեմբերի 8-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ըստ Ֆադավիի` ռազմանավերի նոր տարբերակների կառուցումն արդեն սկսվել է:

ԻՀՊԿ ՌԾՈւ «Շահիդ Մոհամմադ Նազարի» ուղղաթիռակիր ռազմանավը

ԻՀՊԿ ՌԾՈւ «Շահիդ Մոհամմադ Նազարի» ուղղաթիռակիր ռազմանավը

«Շահիդ Մոհամմադ Նազարի» ռազմանավը ունի 55 մետր երկարություն, 141 մետր լայնություն և 13 մետր բարձրություն: Ռազմանավի  տախտակամածը ունի ուղղաթիռի  վայրէջքի հրապարակ:

Ռազմանավը կարող է մինչև 10 հազար կմ տեղափոխել 100 զինծառայող և ուղղաթիռ: Ռազմանավը ԻՀՊԿ ՌԾՈւ շարքերն է համալրել սեպտեմբերին: Այն նախատեսված է ուղարկել Կարմիր և Միջերկրական ծովեր՝ պարեկության:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԻՀՊԿ ՌԾՈւ-ն համալրվել է նաև «Սաար» ռազմանավով, որը  նախատեսված է Պարսից ծոցում և Օմանի ծովում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *