ՊԲ-ն զորավարժություն է անցկացրել Արցախի կենտրոնական հատվածում

Նոյեմբերի 8-ին Բակո Սահակյանը Արցախի կենտրոնական հատվածում հետևել է Պաշտպանության բանակի զորավարժությանը: Արցախի ղեկավարը բավարար է գնահատել զորավարժությունների ընթացքն ու արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևում է ՊԲ զորավարժությանը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևում է ՊԲ զորավարժությանը

Իր խոսքում Արցախի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետևություններ և կիրականացնեն համապատասխան աշխատանք՝ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ուղղությամբ:

Զորավարժությանը բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների Բակո Սահակյանը հանձնել է արժեքավոր նվերներ:

3 1

One response to “ՊԲ-ն զորավարժություն է անցկացրել Արցախի կենտրոնական հատվածում

  1. Pingback: ՊԲ զորավարժության ժամանակ խաղարկվել է առաջնագծի վերականգնումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *