Կադրային փոփոխություններ Ադրբեջանի ԶՈՒ-ում

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հրաման է ստորագրել Ադրբեջանի ԶՈՒ կենտրոնական ռազմական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Ասիֆ Գուրբանովին և հոսպիտալի մի քանի այլ աշխատակիցների պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հոսպիտալի պետի պարտականություններն այժմ կատարում է Շախլար Գուլիևը:
Ադրբեջանական մեկ այլ՝ 1News.az լրատվականի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ռազմաբժշկական փորձաքննության վարչության պետ է նշանակվել մայոր Ռասիմ Ալիևը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *