Թուրքերի հետ մարտերում 8 քուրդ է զոհվել

Ըստ թուրքական «Դողան» գործակալության, Շիրնակի շրջանում թուրքական բանակի իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ զոհվել են քրդական բանվորական կուսակցության 8 մարտիկներ։

Ըստ նույն աղբյուրի` քուրդ մարտիկները պարտաստվում էին գրոհել Բեյտուշաբափի շրջանի ոստիկանական բաժանմունքը։ Ավելի վաղ` հոկտեմբերի 27-ին, քրդական բանվորական կուսակցությանը հաջողվել էր պայթեցնել Քիրքուք-Յումուռտալիկ շրջանով անցնող նավթատարը, որի պատճառով նավթի հոսքը ժամանակավորապես կանգնեցվել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *