Նոյեմբերի 6-ին գրեթե նշանակման վայր՝ Թուրքիայի և Իրաքի սահմանային շրջան է հասել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից 30 բեռնատարներով ուղարկված զինամթերքը և պարենը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Զինամթերքի առաքմանը զուգահեռ շարունակվում է զրահատեխնիկայի, ինչպես նաև զինանձնակազմի փոխադրումը Իրաքի հետ սահմանային Շրնաք նահանգի Սիլոփի գավառ: Այստեղ ստորաբաժանումները և զինտեխնիկան տեղակայվում են հատուկ այդ նպատակով հատկացված զորամասերում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայի մայարաքաղաքի մոտ տեղակայված զրահատանկային ստորաբաժանումներից Իրաքի հետ սահման ուղարկված 15 տանկ, 1 քարշակ և մեկ վերամբարձ կռունկ արդեն տեղակայվել էր Իրաքի հետ սահմանային:
Իրաքի սահմանին թուրքական զորքերի կուտակումը, ինչպես նաև Իրաքում հնարավոր գործողություններ սկսելու հայտարարությունները բավականին սրել են հարաբերությւոնները Իրաքի ղեկավարության, ինչպես նաև Իրանի հետ, որը Իրաքի շիաների միջոցով իր ազդեցությունն է տարածում: Ի տարբերություն դրա, Թուրքիան փորձում է մեծացնել Իրաքում իրեն հավատարիմ սուննիների ազդեցությունը: Թեմայի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:
Pingback: Թուրքիայի ԶՈւ տանկերի հերթական խումբը տեղակայվել է Իրաքի հետ սահմանին | Ռազմ.info