Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ կայքում:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Արցախյան հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր:
Անդրադառնալով պաշտպանական բնագավառում համագործակցությանը՝ կողմերը փաստել են, որ փոխգործակցությունը պաշտպանության, հատկապես միջազգային խաղաղապահության ոլորտում, զարգացման մեծ ներուժ ունի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում համագործակցության և ռազմաքաղաքական մակարդակում պարբերական երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: