Associated Press-ը հաղորդում է, որ հոկտեմբերի 27-ին Իրաքի կառավարությունը Իրանից Սիրիա մեկնող իքնաթիռին ստիպել է վայրէջք կատարել Բաղդադում և ստուգել բեռը, որից հետո այն ազատ է արձակվել: Այս ամիս սա արդեն 2-րդ հարկադիր վայէջքն է:
Իրաքի Քաղաքացիական Ավիացիայի ղեկավար Նասիր Բանդարն ասել է, որ ստուգումը տեղի է ունեցել շաբաթ օրը. ինքնաթիռը տեղափոխել է միայն բժշկական սարքավորումներ և սննդամթերք:
Բանդարն հայտարարել է, որ Իրաքը շարունակելու է ստուգել Սիրիա մեկնող այն ինքնաթիռները, որտեղ ենթադրաբար կարող է զինամթերք լինել, և թույլ չի տա, որ իր երկիրը դառնա զինամթերքի մատակարարման միջանցք՝ ոչ Սիրիայի կառավարության և ոչ էլ ապստամբների համար:
Հիշեցնենք, որ Իրաքի պահանջով իրանական բեռնափոխադրող ինքնաթիռն հոկտեմբերի 2-ին հարկադիր վայրեջք էր կատարել, սակայն այն ժամանակ ևս զինամթերք չէր հայտնաբերվել:
Անցած ամիս, Իրաքը Հյուսիսային Կորեայի ինքնաթիռին արգելել էր անցնել Իրաքի օդային տարածքով, քանզի ենթադրվում էր, որ այն զինամթերք է փոխադրում Սիրիա: