Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016

Սրտի կանգից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող • Չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանցի զինծառայողներ • Ցուցադրական մարտավարական զորավարժություն ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում • ՀՀ ՊՆ 1-ին կորպուսի հրետանավորների ճամբարային հավաքներ • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պաշտոնյաների, այցելել է ՀՀ ՊՆ կառույցներ • Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար • Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն ՊԲ սպաների և ազատամարտիկների ընտանիքների համար • ՀՀ ԱԻՆ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի կազմակերպած վարժանքին •  2017-ին ՀՀ-ում ՌԴ ԶՈւ օդանավերի սպասարկման համար հատկացվելու է 100 մլն դրամ • Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայողների պլանային փոխարինումներ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերի հրետանավորները • ՀՀ ՊՆ-ում ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հարցեր • ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը պարգևատրում է հետախույզներից մեկին • մարտավարական զորավարժություն ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերի հրետանավորները • ՀՀ ՊՆ-ում ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հարցեր • ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը պարգևատրում է հետախույզներից մեկին • Մարտավարական զորավարժություն ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում

• Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում սրտի կանգից մահացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող Դերենիկ Արտակի Խալխալյանը։

• Հոկտեմբերի 29-ին և 30-ին Արցախի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը նահանջել է:

• Նոյեմբերի 2-ին Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակը կիրառել է ԳՊ-25 ենթափողային նռնականետ (4 արկ), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

Զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

• Հոկտեմբերի 26-28-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերի գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում ներկայացվել են պայմանական հակառակորդին ոչնչացնելու նոր եղանակներ:

• Նոյեմբերի 1-ին մեկնարկել են ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանավորների ճամբարային հավաքներ:

• Շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթրին, Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։ Նախարարն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, ՀՀ ՊՆ ռազմական համալսարան և Հանրապետական կենտրոնական հավաքակայան, ինչպես նաև ԶՈւ հատուկ նշանակության զորամասերից մեկում մասնակցել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձին։

Ցուցադրական պարապմունք՝ ՀՀ ԶՈւ հետախույզի օրվա առթիվ

Ցուցադրական պարապմունք՝ ՀՀ ԶՈւ հետախույզի օրվա առթիվ

• Արցախի ղեկավար Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Նույն օրը Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

• Հոկտեմբերի 31-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Ստեփանակերտում զինծառայողների համար նախատեսված նոր բնակելի շենքի հիմնարկեքի արարողությունը

Ստեփանակերտում զինծառայողների համար նախատեսված նոր բնակելի շենքի հիմնարկեքի արարողությունը

• Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԻՆ փրկարարական ստորաբաժանումների 22 հոգանոց կազմը մեկնել է Չեռնոգորիա՝ մասնակցելու «Չրնա Գորա 2016» միջազգային դաշտային վարժանքին:

• 2017 թվականին Հայաստանում Ռուսաստանի ԶՈւ օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ՀՀ կառավարությունն «ԱՐՄ-ԱԵՐՈ» ՓԲԸ-ին հատկացնելու է 100 մլն. դրամ:

• ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են զորացրվող զինծառայողների պլանային փոխարինումներ ռազմական ուսումնական կենտրոնների և ռազմական շրջանի այլ զորամասերի զինծառայողներով։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *