Թուրքիայի Դիարբեքիր նահանգում մեքենայի պայթեցման հետևանքով սպանվել է 2 ոստիկան

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթուցիկներով լցված մեքենան պայթեցրել են Թուրքիայի անվտանգության ծառայության արագ արձագանքման ուժերի շենքի մոտակայքում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Դիրաբեքիրում պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել:

«Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Դիրաբեքիրում պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել:

Նույն օրը՝ ավելի ուշ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով մահացել է 2 ոստիկան և 6 քաղաքացիական անձ, մոտ 100 մարդ էլ վիրավորվել է, փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը: Պայթյունից հետո դեպքը լուսանաբանելու արգելք է դրվել լրատվամիջոցների վրա:

Նշենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Թուրքիայի ոստիկանությունը մտել է Անկարայում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) գլխավոր գրասենյակ և խուզարկում իրականացրել:

Այնուհետև թուրքական ուժայինները ձերբակալել են կուսակցության երկու առաջնորդներ Սելահաթթին Դեմիթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին և այդ կուսակցության ևս 9 պատգամավորի:

Նույն օրը ոստիկանությունը մտել է Մուշ նահանգի Վարթո գավառի գավառապետարան և այդ գավառի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) և «Դեմոկրատական շրջաններ» կուսակցության (DBP)  գրասենյակներ, խուզարկություն անցկացրել և ձերբակալել 22 մարդու, որոնց թվում է նաև Վարթոյի գավառապետ Սաբիթե Էքինջին:

Նշենք, որ ձերբակալություններից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ ձերբակալությունների: Ցույցի ընթացքում ցուցարարները հանդես են եկել «Քրդստանը ֆաշիզմի գերեզմանը կլինի», «Ֆաշիզմի դեմ ուս-ուսի տված» և այլ կոչերով:

Թուրքիայի «Խաղաղությունը և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) անդամ և Դիրաբեքիր քաղաքի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը իր թվիթթերյան միկրոբլոգում հետևյալն է գրել. «Էրդողանին եմ կոչ անում: Ուզում ես մեզ ձերբակալի, ուզում ես մեզ բանտարկի, միևնույն է ազատության պահանջներից, երբեք չենք հրաժարվի»:

2 responses to “Թուրքիայի Դիարբեքիր նահանգում մեքենայի պայթեցման հետևանքով սպանվել է 2 ոստիկան

  1. Pingback: Թուրքիայում քրդերի հետ բախումներում թուրք զինծառայող է սպանվել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում երկուստեք կորուստներով շարունակվում են թուրք-քրդական բախումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *