Ադրբեջանի բանակի զրահատանկային ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են մեկնարկել ճակատային շրջանում: Նոյեմբերի 4-ին տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:
Զորավարժությանը ներառված են Ադրբեջանի բանակի տանկեր և հետևակի մարտական մեքենաներ: Վարժանքներն անցկացվում են ճակատային շրջանում տեղակայված զորավարժարաններում:
Դատելով զորավարժությունից հրապարակված լուսանկարներից՝ վարժանքներին ներգրավված են տանկեր, ինչպես նաև ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ: Չնայած նրան, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է ԲՄՊ-3 ՀՄՄ-ներ, վերջիններս հրապարակված լուսանկարներում չեն երևում:
Հիշեցնեք, որ հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել էին պլանային վարժանքներ:
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողների, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ անցկացվելու է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական խոշոր զորավարժություն: