Վրաստանի ՊՆ-ում հատուկ Խորհուրդ կստեղծվի

Վրաստանի պաշտպանության նախարարությունում կստեղծվի հատուկ Խորհուրդ, որում ընդգրկված կլինեն վերջին 20 տարիներին ռազմական գործողություններին մասնակցած և հարուստ փորձ ունեցող նախարարներ և զինվորականներ: Այդ մասին «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում օրերս հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Նրա խոսքով՝ Խորհրդի կազմում կլինի նաև նախկին նախարար Դավիդ Տևզաձեն: Ալասանիան ասել է, որ ինքը հանդիպումներ կունենա Գիա Կարկարաշվիլու և գեներալների Ակումբի ներկայացուցիչների հետ՝ նրանց փորձը ի շահ Վրաստանի օգտագործելու համար:

1990-ականներին Վրաստանում քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ- մայոր Գիա Կարկարաշվիլին 1993 թվականի մայիսից մինչև 1994 թվականի մարտը եղել է Վրաստանի պաշտպանության նախարար: 1999-2004 թվականներին եղել է Վրաստանի Պառլամենտի անդամ:
Գեներալ-լեյտենանտ Դավիդ Տևզաձեն 1998 թվականի ապրիլից մինչև 2004 թվականի փետրվարը եղել է Վրաստանի պաշտպանության նախարար:
Աղբյուր՝ http://www.apsny.ge/2012/mil/1351455386.php

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *