Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայողների պլանային փոխարինումներ են

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են զորացրվող զինծառայողների պլանային փոխարինումներ ռազմական ուսումնական կենտրոնների և ռազմական շրջանի այլ զորամասերի զինծառայողներով։ Այս մասին նոյեմբերի 1-ին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները փոխարինվում են նորերով

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները փոխարինվում են նորերով

Այս տարի նախատեսվում է փոխարինել զորակոչային ծառայություն անցած 1500 զինծառայողի։ Փոխարինող զինծառայողների մեծ մասը սակրավորներ, ՀՕՊ օպերատորներ, հետախույզներ և դիպուկահարներ են։

Հաղորդագրության մեջ հիմնական՝ մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների փոխարինման մասին չի նշվում։

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան տեղակայված է 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի կազմում: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն է ստորագրվել, որով ռազմաբազայի տեղակայումը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

One response to “Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայողների պլանային փոխարինումներ են

  1. Pingback: Ավարտվել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողների պլանային փոխարինումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *