Ռուսաստանը Ղազախստանին կփոխանցի ականազերծող նավ

Ռուսաստանյան Объединенная судостроительная корпорация ընկերության՝ Ղազախստանի պատվերով արտադրած «Ալատաու» ականազերծող նավը սկսել է փորձարկումներ անցել Կասպից ծովում, ինչից հետո շահագործման կհանձնվի Ղազախստանի ռազմածովային ուժերում։ Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։

10750Է նախագծի ականազերծիչ նավ

10750Է նախագծի ականազերծիչ նավ

Ականազերծող նավը նախատեսված է խարսխային և ծովի հատակին տեղադրված ականների փնտրման և ոչնչացման համար։ Գործառույթներն իրականացվելու են մեխանիկական,  էլեկտրամագնիսական և ակուստիկ ականորսիչներով (տրալ)։

Նավն արտադրվել է «Միջնևյան նավաշինական» գործարանում (Средне-Невский судостроительный завод), որի փոխտնօրենը 2013-ի հուլիսին հայտնել էր Ղազախստանի հետ պայմանագիր կնքելու մասին, որով ռուսաստանյան կողմը պարտավորվում էր ականազերծիչ նավ տրամադրել Ղազախստանին։

Նախատեսվում էր նավը Ղազախստանին փոխանցել  2015-ին։

Նավի կորպուսը և հակաականային գործողությունների ղեկավարման ավտոմատացված համակարգը ռուսաստանյան է, սակայն Ղազախստանի պահանջով նավի կառուցվածքային  բաղադրիչների մի մասը արտասահմանյան արտադրության են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *