Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Ռուսաստան

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Ռուսաստան՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: Նշվում է, որ Հուլուսի Աքարը Ռուսաստան է այցելել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հրավերով:

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը:

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Թուրքիա էր այցելել Վալերի Գերասիմովը: Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել էին երկկողմ ռազմական համագործակցությանը, սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիա այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև մասշտաբային ծրագրերի իրականացմանը:

Նշենք նաև, որ ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին, այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ի Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցել էր Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչ: 2016-ի հունիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի ցավակցական նամակից հետո կողմերի հարաբերությունները կրկին սկսեցին բարելավվել:

Սակայն կողմերի միջև հարաբերությունների որոշակի լարվածությունը պահպանվում է կապված սիրիական համակամարտության կարգավորման հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշումների հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը օգոստոսի 24-ից օդուժի աջակցությամբ Սիրիայում ցամաքային գործողություններ է սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ թուրքական կողմը հիմնականում պայքարում է Սիրիայում քրդերի ազդեցությունը նվազեցնելու, թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու համար: Բացի այդ, թուրքական կողմը չի դադարում աջակցել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին: Իսկ Ռուսաստանը պաշտպանում է սիրիական կառավարության իրավունքները:

2 responses to “Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Ռուսաստան

  1. Pingback: Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են դրությունը Սիրիայում և Իրաքում | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *