Նոյեմբերի 16-19-ը Իրանի հարավային Քիշ կղզում անցկացվելիք Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսին մասնակցելու են նաև օտարերկրյա ընկերություններ: Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն:
Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Ավիացուցահանդեսին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Սինգապուրը, Մալազիան, Լեհաստանը և Ուկրաինան:

«Շահեդ 285» ուղղաթիռ, Իրանի ՌՕՈւ 7-րդ միջազգային ավիացուցահանդես, լուսանկարը` «Իռնա» գործակալության
Արտասահմանյան ընկերությունները Իրանի ՌՕՈւ միջազգային ավիացուցահանդեսին մասնակցելու են առաջին անգամ, ինչը պայմանավորված է 2015թ. հուլիսին Իրանի և «5+1» երկրների միջև ձեռք բերված համաձայնության կատարմամբ և Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների բարելավմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիացուցահանդեսին առաջին անգամ մասնակցելու են նաև Ռուսաստանի ՍՈւ-27 կործանիչներ (6 միավոր), որոնցով թռչելու են ՌԴ ՌՕՈւ «Ռուսկիյե վիտյազի» և «Ստրիժի» բարձրագույն պիլոտաժի ավիացիոն խմբերը, ինչպես նաև 6 միավոր Aero L-39 Albatros ինքնաթիռներից բաղկացած լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» պիլոտաժի խումբը:
Իրանի ՌՕՈւ նախորդ՝ 7-րդ, միջազգային ավիացուցահանդեսը անցկացվել է 2014թ. նոյեմբերին:
Pingback: Մեկնարկել է Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսը | Ռազմ.info