Սիրիայում հրադադարի 2րդ օրը

Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, հայտարարել է, որ Դամասկոսում խաղահրապարակի մոտ ավտոմեքենայի պայթունի պատճառով զոհվել է 5 մարդ և վիրավորվել 32: Զոհերի թվում նաև երեխաներ են: Առայժմ սա հրադադարի խախտման ամենա լուրջ դեպքն է: Պայթյունի համար կառավարական զորքերն ու ապստամբները մեղադրել են միմյանց:

Սիրիայի այլ շրջաններում կառավարական բանակը կրակել է ապստամբների վրա, միայն ի պատասխան ապստամբների հարձակումների:

Ընդհարումներ են եղել Հալեպի Մահլաբ զորամասի մոտակայքում և Լեբանանի սահմանային գոտու Թել Կելախ անցակետում: Խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ու հրետանակոծության ձայներ են լսվել Թուրքիա-Սիրիա սահմանի մոտ գտնվող սիրիական Հարամ քաղաքի մոտակայքում:

Խռովարարների ջոկատներից մեկի հրամանատար Բասալ Էիսան Ռոյթերսի թղթակցին հայտնել է, որ հրադադարին չի հավատում. «Մեր՝ ապստամբներիս համար, առաջին գծում Էիդ (մահմեդական տոն) չկա, միակ Էիդը որը մենք կարող ենք տոնել, դա ազատությունն է» ասել է նա:

Հիշեցնենք, որ խռովարարներից՝ մահմեդական ծայրահեղականների խմբերը մերժել էին հրադադարի առաջարկը: «Անսար ալ Իսլամ» խմբի խոսնակ Աբու Մոազը հայտարարել է. «Մեզ այս հրադադարը չի հետաքրքրում: Մենք զգույշ ենք մնում: Եթե տանկերն ու անցակետերը դեռ իրանց տեղում են, ապա հրադադարը ինչ է՞»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *