ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ կայքում: 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: ՛

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր:

Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանում: Հայկական պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:

Ավելի վաղ՝ 2015-ի մայիսին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև այցելել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպություն, քննարկել ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Իսկ արդեն 2016-ի փետրվարին Իրանի ՊՆ ԷԹՔԱ կազմակերպության պատվիրակությունն է այցելել Հայաստան: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պատվիրակությանը և քննարկել սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *