Հոկտեմբերի 24-ից 25-ը պաշտպանության նախարարությունը մի շարք հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր շրջայց էր կազմակերպվել:
Միջոցառմանը հաջորդել է հանդիպում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է Արցախի զինված ուժերում իրականացվող գործընթացների համառոտ բովանդակությունը, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Լրագրողների հետ քննարկվել են նաև բանակաշինության տարբեր ոլորտներին, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումներին վերաբերվող խնդիրներ: